Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուռ քայլում էինք շղթաներով». ինչու՞ են բերման ենթարկել տասը կանանց (տեսանյութ)

Քաղաքականություն
kanayq-1

Այսօր երեկոյան «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության տասը անդամներին բերման են ենթարկել Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնելուց հետո: Բերման ենթարկվածներից երկուսն առողջական խնդիրների պատճառով ազատ արձակվեցին։ Նրանցից Անահիտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լուռ ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի եւ մյուս քաղբանտարկյալների. «Մեր ակցիան խաղաղ էր, նախապես չէինք իրազեկել, քանի որ, կարծում եմ, դրա կարիքը չկար: Ընդամենը հրապարակի կենտրոնում լուռ քայլում էինք շղթաներով եւ պաստառներով, երբ ոստիկանները մոտեցան՝ ասելով, թե օրենք ենք խախտում եւ պահանջելով դադարեցնել ակցիան: Մենք պարզապես լուռ պառկեցինք՝ հրաժարվելով գնալ ոստիկանական բաժանմունք»,-պատմեց կինը՝ հավելելով, որ այդ ակցիայով ցանկացել են ասել, որ իրենք բոլորը «շղթայված են եւ բանտարկված»: Ի դեպ, բերման ենթարկված կանանց ՄԻՊ-ի ներկայացուցիչներ են այցելել: