Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանը և Արթուր Ալեքսանյանը մտան եզրափակիչ

Սպորտ
ymbsh

Հունահռոմեական ոճի մեր ըմբիշներ Ռոման Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ռիգայում ընթացող առաջնությունում մեր մարզիկներն այսօր վստահ հանդես եկան համապատասխանաբար 59 եւ 98 կգ քաշային կարգերում, հաղթահարեցին նախնական փուլերի բոլոր արգելքները եւ մտան եզրափակիչ: Ռոման Ամոյանը ոսկե մեդալը կվիճարկի ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովի հետ մենամարտում, իսկ Արթուր Ալեքսանյանը կաշխատի իր չեմպիոնական տիտղոսը պաշտպանել ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ մրցամարտում: Այսօր հանդես եկած մեր մյուս երկու ըմբիշները՝ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եւ 130 կգ Էդգար Խաչատրյանը, պարտվեցին 1/8 եզրափակիչում եւ դուրս մնացին պայքարից: