Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ըմբիշը վնասվածք է ստացել ուսհավաքի ժամանակ

Սպորտ
sport-azat-borba

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը: «Լեւանը ուսումնամարզական հավաքի ընթացքում վնասվածք ստացավ եւ չհասցրեց վերականգնվել: Քանի որ առջեւում օլիմպիական խաղերն են, չցանկացանք ռիսկի դիմել»,- ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն ազատ ոճի մեր միակ ըմբիշն է, որը Ռիո-2016-ի ուղեգիր ունի: Ըմբշամարտի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, մարտի 8-13-ը: