Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե սպարապետը ողջ լիներ, երկիրն «ավելի ուժեղ կլիներ». վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
vrch

Այսօր Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ ներկա էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե սպարապետը ողջ լիներ, «Ա1+»-ի հարցին ի պատասխան, վարչապետը նշեց. «Ավելի ուժեղ, ավելի հզոր։ Ես այսօր ուզում եմ Կառավարության, մեր ժողովրդի անունից շնորհավորել սպարապետին՝ ծննդյան օրվա առիթով։ Սպարապետը լսում է, որ հայ ժողովուրդը, իշխանությունները, բոլորս բարձր ենք գնահատում իր ներդրումը մեր երկրի կայացման, Արցախի ազատագրման, կայացման գործընթացներում»։ Նա շեշտեց, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է հիշել և հարգել սպարապետի հիշատակը. «Եվ մեր երիտասարդությունը թող հիշի, որ մենք ունեցել ենք նման հզոր քաղաքական գործիչ»,-ասաց պարոն Աբրահամյանը։