Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական նոր օրենսգիրքը մշակվել է հասարակության թիկունքում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a1

Ըտրական նոր օրենսգիրքը մշակվել է հասարակության թիկունքում՝ հաշվի չառնելով ընդդիմադիր ուժերի և կազմակերպությունների առաջարկները։ «Փաստաթուղթը չէր անցել ազդեցության կարգավորման գնահատում, և այն չէր հրապարակվել իրավասու մարմինների պաշտոնական կայքում՝ հանրային քննարկման համար»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։ Անկախ Հայաստանի որևէ օրենսգիրք չի սահմանել, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար տեղական կազմակերպությունները պետք է հրավիրվեն բարձրագույն իշխանությունների կամ ԿԸՀ-ի կողմից։ Այս դեպքում կա նման կարգավորում։ «Միշտ կարող են օգնող, աջակցող, գրպանային ՀԿ-ներով ծածկել բոլոր ընտրատեղամասերը, և ավելի անաչառ, հետաքրքրված ՀԿ-ներին ուղղակի դուրս թողնել»։ Սահմանափակվել է ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը՝ 8-ով։ Բացի այդ կարող են հեռացվել այն դիտորդները, որոնք ըստ հանձնաժողովի անդամների 2/3-ի, խախտել են այնտեղ գտնվելու կանոնները։ «Ցանկացած գործողություն կարելի է կամայական, հայեցողական լայն մեկնաբանել որպես միջամտություն, ընտրական օրենսգրքի դրույթի խախտում և դիտորդին տեղամասից հանել դուրս»,- նշում է Հերիքնազ Տիգրանյանը։ Հայաստանում ընտրությունների ընթացքը դիտարկելու իրավունք չեն ունենա օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ «Տարօրինակ է, թե ինչով էր սա պայմանավորված, երևի թե պիտի վերանայել վերջին շրջանում դեսպանատների վարքագիծը կամ հայտարարությունները, գուցե չե՞ն գոհացրել նախագիծը մշակողներին»,- տարակուսում է նա։ Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը։