Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Ալբանիա՝ 2:1

Սպորտ
tenis3

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականն ավարտեց ելույթները Դեւիսի գավաթի խաղարկության խմբային փուլում: Եվրոպական 3-րդ գոտու մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի խաղերը: Մեր ընտրանին 2:1 ընդհանուր հաշվով հաղթեց Ալբանիայի թենիսիստներին: Հատկապես հաջող հանդես եկավ Միքայել Խաչատրյանը, որը նախ հաղթեց մենախաղում, ապա զուգախաղում օգնեց խաղընկերոջը հաջողության հասնելու համար: Այդպիսով, Հայաստանի հավաքականը ընտրական Բ ենթախմբում վաստակեց 3 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Մեր թենիսիստները կպայքարեն 9-12-րդ տեղերի համար: Հայաստանի ընտրանու հավանական մրցակիցներից են Անդորան, Սան Մարինոն կամ Լիխտենշտայնը: