Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Քույրերը չեն դիմանում կալանքին

Քաղաքականություն
Marash

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինյալ խմբի գործով կալանավորված քույրեր՝  Ասյա Մկրտչյանը եւ Մարինե Կաթանյանը հոգեբանորեն ճնշված վիճակում են գտնվում: Այս մասին «Ա1+»-ին ասաց պաշտպան Ինեսա Պետրոսյանը, որը  «Աբովյան» ՔԿՀ-ում երեկ է տեսակցել նրանց հետ: « Իրականում չեն դիմանում այդ կալանքին: Կալանավայրում գտնվելու ընթացքում հաճախ տարբեր խցեր են տեղափոխվել»,- ասաց պաշտպանը: Ըստ ԱԱԾ-ի,  օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Պաշտպանը հույս ունի, որ նախաքննական մարմինը խափանման միջոցի հարցում երկարացման միջնորդություն չի ներկայացնի: «Գթասրտություն կունենա: Ակնհայտ է, որ խոչընդոտելու, խուսափելու հետ կապված խնդիր չկա, հատկապես այն դեպքում,  երբ երեք աղջիկների նկատմամբ փոխվեց խափանման միջոցը»,- ասաց Ինեսա Պետրոսյանը: Մինչեւ  մարտի 25- ը պարզ կլինի, նախաքննական մարմինը  կդիմի դատարան,  քույրեր՝ Ասյա Մկրտչյանի եւ Մարինե Կաթանյանին կալանքի  տակ պահելու ժամկետը երկարացնելու համար, թե՝ ոչ: