Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալիֆորնիայի իրավագիտության դպրոցում խոսել են ԼՂ հիմնախնդրից

Քաղաքականություն
c1688e552e914ce5e6d4539bda3a3e77

Մարտի 2-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություն է կարդացել Կալիֆորնիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում (Thomas Jefferson School of Law): ԼՂՀ ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պետականության ձևավորմանն ու զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, բանակցային գործընթացին: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախում առկա զարգացումներին, ԼՂՀ քաղաքական և տնտեսական իրավիճակին և մի շարք այլ խնդիրների։ Արցախի ներկայացուցչի դասախոսությունը, որին մասնակցել են ինչպես դպրոցի հայկական ուսանողական միության, այնպես էլ ուսանողական այլ միությունների ներկայացուցիչներ և իրավագիտության ոլորտի ուսանողներ և դասախոսներ, կազմակերպվել էր դպրոցի նախաձեռնությամբ։  ԼՂՀ ԱԳՆ