Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանն օգտագործում են որպես հողամաս» (տեսանյութ)

Հասարակություն
shenq-nkar

Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվող շինությունը հարեւան շենքերի բնակիչներին զրկում է արեւի լույսից: «Այստեղ ոչ մի օրինական բան չկա, սա առաջին դեպքը չի»,-նշեց բնակիչներից Արտեմ Ղազարյանը: Շինարարության ղեկավար Համլետ Գարսևանյանը բողոքները համարում է անհիմն։ «Եկեք առավոտյան 9-ից մինչև արևամուտ, տեսնենք՝ ո՞ր բնակչի արևն է փակում»,-ասաց նա: Շինարարությունը սկսվել է 2011 թվականին: Կառուցապատողն «Ավագ շին» ընկերությունն է։ Շենքի կառուցման համար քանդվել է 16 ավտոտնակ, մի քանի տներ: «Սա ուղղակի եղեռն է: Որպես հողամաս են օգտագործում Երևան քաղաքը»,-նշեց բնակիչը:   Մանրամասները՝ տեսանյութում