Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ է, հո Սիլաչիի բազառը չէ». Գ. Եղիազարյանը՝ էթիկայի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

Ռուս-թուրքական կոնֆլիկտը անմիջական կապ ունի Հայաստանի հետ: Մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է, իսկ Թուրքիան՝ մեր ոխերիմ թշնամին. «Հո Շվեյցարիայի նման կողքից չենք նայելու: Բա պիտի խառնվենք, կարողա վերջին կռիվը տանք իրանց հետ: Բա որ մեր գործը չի, ո՞ւմ գործն է, մեր երկրի հարցը կարող է լուծվել այնտեղ»,- կարծում է ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը ու հավելում. «էդ սրիկաներին աջից եւ ձախից պետք է ցույց տալ, որ ձեւն այդպես չէ»: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատում է՝ ընդդիմության ու իշխանության տեսակետը, փաստորեն, համընկնում է, ինքն էլ նույն կարծիքին է. «Այսինքն՝ մեր ազգը տեսնում է, որ երկակի, եռակի ստանդարտներ են գործում, մենք բոլորս ենք կարծում՝ ռուսական կողմը ճիշտ է անում, նրա գործողությունները միտված են երրորդ համաշխարհային պատերազմի կանխմանը»: Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին՝ բանախոսներն անդրադարձան Շուշան Պետրոսյանի արտահայտությանն ու էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը. «Բա դա կնոջը սազակա՞ն խոսք է, ականջ կտրել, չգիտեմ ինչ, ես էթիկայի հանձնաժողովի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ այդ հանձնաժողովը գոյություն չունի: Եթե նա այդքան շատ է սիրում ՊՆ-ին, թող իրական խնդիրների մասին խոսի, այնտեղ բազում հարցեր կան, թող ինքնասպանությունների ու սպանությունների մասին խոսի: Նա իրավունք ունի՞ էդպես բան ասի, ինչքան էլ սիրահարված լինի ՊՆ ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչեւ գեներալ: Դուք պատկերացնո՞ւմ եք իրան էդ գլուխ պոկելու ժամանակ: ԱԺ է չէ, հո Սիլաչիի բազառը չէ»,- վրդովված ասաց Գուրգեն Եղիազարյանը, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը Մկրտիչ Մինասյանը միայն ասաց. «Ամոթ է, մի ասեք նման բան, չի կարելի»: