A
A
Ութ տեսախցիկներով նկարահանված ֆիլմը՝ Երեւանում
Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում Փոքր թատրոնում (Աբովյան 11) այսօր՝ ժամը 15-ին եւ 19-ի կցուցադրվի «Մաքսին Փիքի Համլետը» ֆիլմը: Ըստ Բրիտանական խորհրդի հաղորդագրության՝ Շեքսպիրի ամենահայտնի աշխատանքը լի է մեծ գաղափարներով և հավատարմության, սիրո, դավաճանության, սպանության ու խելագարության բարձրագույն պատմություն է: Մանչեսթերի Royal Exchange թատրոնում կայացած նորարարական անշլագային ներկայացումից հետո նկարահանվել է Համլետի՝ եզակի և քննադատների կողմից հավանության արժանացած կինոտարբերակը, որի գլխավոր դերում BAFTA մրցանակի թեկնածու Մաքսին Փիքն է։ Այն նկարահանվել է ութ տեսախցիկներով՝ փոխանցելով պիեսի ոգին և ստեղծելով հուզական և կինոյին հատուկզգացողություն։ Մուտքն ազատ է: