Պլատֆորմը կղեկավարի Արթուր Բաղդասարյանը
Հաշվի առնելով լայն հանրության և լրատվամիջոցների՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության և նրա շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների միջև հետագա համագործակցության ձևաչափի հետ կապված հետաքրքրությունը՝ պաշտոնապես հայտնում ենք, որ նախ՝ ի սկզբանե խնդիր չի դրվել, որպեսզի ՀԿ-ները լուծարվեն և միաձուլվեն «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ավելին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության և հասարակական կազմակերպությունների միջև կստեղծվի համագործակցության նոր ձևաչափ՝ քաղաքացիական համագործակցության պլատֆորմը, որը ինքնուրույն ձևաչափ է և ղեկավարվելու է պարոն Արթուր Բաղդասարյանի կողմից: ՀԿ-ների հետ աշխատանքները կորդինացնելու համար կստեղծվեն համագործակցության շուջ 7 ուղղություններ և խմբեր, որի մասին վերջնական տեղեկություն կհրապարակվի գալիք շաբաթվա ընթացքում: Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդի» շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների ամբողջական ցանկի հրապարակմանը, ապա այն բազմիցս հրապարակվել է, ավելին՝ տեսանկարահանվել և լուսաբանվել է: «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան