Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Միքայելյանը կարող է առաջադրվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու

Քաղաքականություն
006f17aec5e9bd413962befa733097cc

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, հնարավոր է, իր թեկնածությունն առաջադրի ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի գրասենյակում տեղի կունենա նրա աջակիցների ժողովը, որի ընթացքում կքննարկվի ընտրություններին մասնակցելու հարցը: «Ա1+»-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ դեռ պարզ չէ՝ ինքն առաջադրվելու է, թե՝ ոչ: «Բոլոր հարցերին կպատասխանեմ ժամը 17:00-ից հետ»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի ապրիլի 17-ին։ Սասուն Միքայելյանը 1996-1999 թթ. եղել է Հրազդանի քաղաքապետ: 1988 թվականին Հրազդանում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988-ին հրազդանցի կամավորականների հետ մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր եւ կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը ՀՀ։ 1990-1994 թթ. մասնակցել է Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ 1999-2012 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր: 2008թ. մարտի 4-ին ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով եւ կալանավորվել։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն 2011թ. համաներմամբ ազատ է արձակվել։ Ներկայումս «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ է։