A
A
Երկու մարզպետ հրաժարական է ներկայացրել
Կառավարությունն այսօր ընդունեց Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների հրաժարականը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պատճառները.«Որոշումն ընդունվել է Դաշնակցության մեր գործընկերների հետ քաղաքական համաձայնագրի կնքման շրջանակներում։ Նոր մարզպետներ կնշանակվեն Հովսեփ Սիմոնյանն ու Գաբրիել Գյոզալյանը»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: