A
A
Հերթական փլուզումը Գյումրիում (տեսանյութ)
Փետրվարի 24-ին, ժամը 10.11-ին Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Հակոբյան փողոցի թիվ 77 և 79 տների արտաքին պատերը վթարային են, առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել Մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ռ. Հ.-ին պատկանող թիվ 77 և Ա. Փ.-ին պատկանող թիվ 79 տների ընդհանուր հենապատից տեղի է ունեցել քարաթափում մոտ 3 քմ. առկա է հենապատի փլուզման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Տները գտնվում են Կումայրի արգելոցի հաշվեկշռում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում