Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արման Թաթոյանից կերտում են Ռեմբո՝ ընդդիմադիր սոուսով» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-zohrabyan

ԱԺ-ում այսօր Մարդու իրավունքների պաշտոնում Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները ցանկանում են ի դեմս Արման Թաթոյանի կերտել Ռեմբո՝ ընդդիմադիր սոուսով. «Գլոբալ պրեսինգի ճնշմանը եթե դիմանաք, ապա մենք կխոսենք այս ինստիտուտի կայացման մասին: Եթե դուք ոչ թե բավարարեք ընդդիմության կամ իշխանության շահերը, այլ քաղհասարակության, ապա մենք կխոսենք մեր հետագա համագործակցության մասին: Մեր խմբակցությունում ձեր քվեարկությունը թողել ենք ազատ՝ յուրաքանչյուրն իր խղճի մտոք, քանի որ մեր խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք այս գլխից վստահ են, որ դուք փայլուն օմբուդսմեն եք լինելու: Ես իմ չմասնակցությամբ տալիս եմ ձեզ հնարավորություն՝ չդառնալ պատանդ ընդդիմության կամ իշխանության համար: Դուք չպետք է ամբոխահաճո լինեք. ձեր հիմնական դաշնակիցը պետք է լինի քաղհասարակությունը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Արման Թաթոյանի փակ, գաղտնի քվեարկությունը տեղի կունենա ընդմիջմանը՝ շուրջ մեկ ժամ: