«Տգեղ է, երբ տղամարդիկ համբուրվում են այստեղ ու ամեն օր» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Մարդու իրավունքների պաշտոնում Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածության հարցի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ հայտարարությամբ հանդես եկավ. «Տգեղ է, երբ տղամարդիկ համբուրվում են այստեղ ու ամեն օր: Ես, օրինակ, համարյա արգելել եմ մեր կուսակցությունում, նույնն էլ բուհերում եմ տեսնում, նույնն էլ ԱԺ-ում: Տգեղ է, մի արեք»: «Կարեւորը Հուդայի համբույր չլինի, պարոն Մանուկյան»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Չի՞ լինի, որ չարձագանքեք»,- բարկացավ Արամ Մանուկյանը: «Չէ, չի լինի չարձագանքել՝ մեր համբույրի մասին է խոսքը»,- կատակեց էդուարդ Շարմազանովը: «Վրացիներից եկավ էդ ավանդույթը: Էրեխեքն են տեսնում, ամոթ է»,- նկատեց Արամ Մանուկյանը: Նա նաեւ հայտարարեց, որ մշակութային արժեքների փրկության քաղաքացիական շարժում է սկսելու. «Եթե լրագրող չլինի, ծածուկ վերացնում են մեր մշակութային արժեքները: Ամեն մի դեպքի առնչությամբ ես պատրաստվում եմ զանգել ոստիկանություն, բոլորին... Սա ցեղասպանություն է մեր պատմական արժեքների նկատմամբ, սա ՄԻՊ խնդիր է. եթե խոսում ենք այս սերնդի ՄԻՊ մասին, ապա սա մարդկային իրավունքի ոչնչացում է՝ իր պատմության հետ առնչվելու առումով: Մեր իշխանությանը փուշն է պակասում. մեր նախարարները կարող են տարիներով նստեն ու ոչ մի փշոտ բան չասեն: Ձեզ փուշ եմ ցանկանում: Եթե փուշ ունենաք, կհամագործակցենք, եթե ոչ, ապա գնացեք կործանվեք, ինչ ուզում եք արեք»: «ԱԺ-ում մի ջիգյարով ողջագուրվելն էր մնացել, դա էլ են ուզում ոչնչացնել»,- կրկին համբույրի թեմային անդրադարձավ Էդուարդ Շարմազանովը: