Փաշինյանի մասով հրամանը տրված չէ. Տիգրան Քոչարյան
Ցանկացած ընդդիմադիր կուսակցության նպատակն է հասնել իշխանության: Կարծում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, ուստի Դաշնակցությանը մեղադրել սխալ քայլեր անելու մեջ, նա ճիշտ չի համարում. «Ով մեղադրում է Դաշնակցությանը ծախված լինելու մեջ, այն կուսակցություններ են, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են իշխանության հետ, կամ գործակցել են, կամ էլ դեռ կգործակցեն: Այնպես որ նրանց մեղադրանքներն ուղղակի զավեշտալի են»: Տիգրան Քոչարյանը վստահ է, որ Դաշնակցությունը հայ- թուրքական հարաբերությունների գործում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, այնպես որ այս համագործակցությունը ձեռնտու էր նաեւ ՀՀԿ-ին. «ՀՀԿ-ն այս կերպ իրեն մանևրելու տեղ է թողել, որպեսզի եթե մի բան լինի, ասեն՝ Դաշնակցությունն է որոշել»: Հանրությունն արդեն վաղուց կողմ չէ քաղաքական դաշինքներին, համոզված է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, բացառություն չէ նաեւ ՀՀԿ-ՀՅԴ գործարքը. «Այն կազմելուց առաջ՝ ոչ ոք հանրությանը չի հարցնում, պարզապես, երբեմն, լրագրողների դրդմամբ տեղյակ են պահում, որ համագործակցելու են»: Քաղտեխնոլոգը համոզված է, որ այս գործակցությունը ձեռնտու է ոչ միայն խաղացող կողմերին, այլ նաեւ ավելի մեծ խաղացողներին. «Այն ինչ կատարվում է Սիրիայի շուրջ, բոլոր իրողությունները ցույց են տալիս, որ դաշնակցությունը պետք է լինի խաղի մեջ»: Տիգրան Քոչարյանը առաջարկեց մի քաղաքական ուժ հիշել, որին հանրությունը չի մեղադրում ծախված լինելու մեջ: Լրագրողները առաջարկեցիՆ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյան: Ի պատասխան արձագանքեց Տիգրան Քոչարյանը. «Փաշինյանի մասով «ֆաս» հրամանը տրված չէ, հենց մոտենան ընտրությունները, մենք ամեն ինչ կտեսնենք»: