Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստան»-ը հանդիպել է դեսպաններին

Քաղաքականություն
norhayastan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և Գարեգին Չուգասզյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ընդունելության ժամանակ հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթի և Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին և ներքին իրավիճակի վերաբերյալ հարցեր: Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են շփումների շարունակականությունը՝ կողմերին հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեսակետներ փոխանակելու և դիրքորոշումներ ճշգրտելու նպատակով: Այս մասին հայտնում է ճակատի մամլո ծառայությունը։