Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺԿ դիրքորոշումը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

Քաղաքականություն
f127c6d5e88489ee9779ec190a06c4c8

ԱԺԿ հայտարությունը ԼՂՀ հռչակումից եւ անկախ պետականություն կերտելու պատմական որոշումից 15 տարի անց Սահմանադրության ընդունումըթույլ է տվել իրավական նոր մակարդակի բարձրացնել պետական իշխանության ինստիտուտների կայացման եւ մարդուիրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման աշխատանքները: Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր ձեւավորման պահից Սահմանադրության մշակման եւ ընդունման խնդիրըդիտել է որպես ծրագրային նպատակ եւ ակտիվ դերակատարություն է ունեցել 2005-2006 թվականներին՝ երկրի Հիմնական օրենքինախագծի մշակման, ինչպես նաեւ հանրային քննարկումների ու հանրաքվեի կազմակերպման ժամանակ: 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ ապահովելով երկրի բնականոնզարգացումը, ապահովագրելով քաղաքական եւ այլ բնույթի ճգնաժամային իրավիճակներից: Այս ամենով հանդերձ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ երկրի սահմանադրական կարգիկատարելագործման խնդիրները մշտապես պետք է լինեն իշխանությունների եւ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում՝հաշվի առնելով արագ փոփոխվող ժամանակների պահանջը: Հենց այդ ընկալման հաշվառումով ԱԺԿ ծրագրում, պետական շինարարության բաժնում, հատուկ տեղ է հատկացված պետականկառավարման համակարգի զարգացման հեռանկարին, ինչն արտահայտված է հետեւյալ ծրագրային դրույթներում. - հետամուտ լինել իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի սահմանադրական տարանջատման, նրանցմիջեւ զսպման և հակակշիռների մեխանիզմների գործնական իրականացմանը, - նպաստել սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանըև մշտական կատարելագործմանը` ի շահ քաղաքացու ազատությունների եւ հանրային համերաշխության, - աջակցել տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կայացմանը: Վերոնշյալ դրույթների իրագործումը, Արցախի ժողովրդավարական կուսակցության կարծիքով, պետք է տեղի ունենա էվոլյուցիոնճանապարհով, երկրում սահմանադրական բարեփոխումներ կատարելու միջոցով, որի արդյունքում կունենանք՝. ա/ Արցախի առանձնահատկությունները հաշվի առնող պետական կառավարման արդյունավետ եւ ճկուն համակարգ, բ/ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդող, մարդու իրավունքների ու ազատությունների անմիջական գործողությունըերաշխավորող սահմանադրաիրավական մոդել, գ/ պատասխանատու քաղաքական ուժեր եւ քաղաքացիական հասարակություն, որոնք առաջնորդվում են ազգային ու պետականշահերով եւ սահմանադրական մտածողությամբ: 19 փետրվարի, 2016թ. ք. Ստեփանակերտ