Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինտերնյուս»-ը փոխեց Հայաստանի ժուռնալիստիկան (տեսանյութ)

Քաղաքականություն
internwes

«Ինտերնյուս», որը սկսնակ լրագրողներին քայլել է սովորեցրել, խոսել, իսկ հետո՝ վազել։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ նախկին «Ինտերնյուսը», նշում է հիմնադրման 20-ամյակը։ Լրագրության լավագույն մասնագետները կա՛մ սովորել են «Ինտերնյուսում», կա՛մ համագործակցել:  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը չմոռացավ նաեւ շնորհակալագրեր՝այն լրատվամիջոցներին, որոնք 20 տարի արդյունավետ համագործակցել են իրենց հետ։ Շատերի համար «Ինտերնյուս»-ը դարձավ երազ։ Իսկ այսօր արդեն, ֆիլմերը պատմում են, թե ինչով է զբաղվել «Ինտերնյուսը» 20 տարիների ընթացքում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ դաշտում տիրող բացերին. «Շատ բան ունի լրատվամիջոցների դաշտը, բայց շատ բան էլ պակասում է։ Այն, որ շատ հաճախ, մեր եւ մեր նման կազմակերպությունների տված գիտելիքները միշտ չեն կարողանում կիրառել։ Պատճառներից մեկն էլ այն է, որ պակասում է կապը մարդկանց եւ լրատվամիջոցների միջեւ, պակասում է ազատությունը։ Դրանք շատ հաճախ պայմանավորված են որոշակի քաղաքական իրավիճակներով, եւ դա, կարծում եմ, որ նաեւ լրատվամիջոցների մեղքն է։ Մեկ- մեկ պետք է պայքարեն այդ ազատության համար։ Այս ամեն ինչից պետք է ելք գտնել։ Ու լրագրողը, լրատվամիջոցը պետք է կարողանա ինչ-որ բան փոխել»։