Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը  կմնա կալանքի տակ

Քաղաքականություն
axasi

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանին ստորագրությամբ ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը: Նա կալանավորվել է Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված  Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցավոր խմբի գործով: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Լիանա Բալյանը,   որոշումը պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Իսկ կալանքի երկարաձգման հետ կապված էլ առաջին ատյանի դատարանում   ոչ մի հիմնավոր պատճառ չի բերվել քննիչի կողմից: Պաշտպանը նաեւ   առաջին կալանավորման որոշումն էլ է բողոքարկել Վճռաբեկ դատարան, սակայն դեռ նիստի օր նշանակված չէ: Դեկտեմբերի 12-ից ձերբակալված եւ այնուհետեւ կալանավորված Աղասի Մարտիրոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ ցուցմունքներ չի տալիս: Ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն եւ դադարեցնել անօրինական նախաքննությունը: Հիշեցնենք, որ «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանը ձերբակալությունից երկու օր առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել էր շքանշանով: