Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվար թե ժողովուրդը ձեզ ձայն տա. ՀՀԿ-ն՝ ՀԱԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
FuU8GjjOLtM

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր ելույթում հայտարարեց. «Ի՞նչն է դրդել ՀՀԿ-ին, որ այդպիսի լուրջ զիջումների գնա հանուն ՀՅԴ, քանի որ ՀՅԴ-ին հաջողվեց թելադրել գործարքի իր պայմանները: 2017թ. ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանի համար վտանգ կար, որ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվեր ստեղծել դաշինք, որի մեջ կներառվեր նաեւ Դաշնակցությունը: Սա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը ամեն գնով փորձեց ներգրավել ՀՅԴ-ին կոալիցիայի մեջ: Ժողովրդի համար այս կոալիցիայի արդյունքները գոհացուցիչ են՝ կարող էին շեղել ռեժիմի ու ընդդիմության պայքարից, հիմա հստակեցվել են իշխանության ու ընդդիմության տարանջատումը: Դրա համար Սերժ Սարգսյանին կարելի է միայն շնորհակալություն հայտնել: Այս լավատեսական կետով էլ ավարտում եմ ելույթս ու ասեմ նաեւ՝ մենք ԱԺ-ում չենք նրա համար, որ նման ճղճիմ գործարքներին սպասարկենք: Մենք դեմ ենք ու այս լավատեսական նոտայով ավարտում եմ ելույթս: Բոլորին համբերություն, իսկ Շարմազանովին՝ անհանգստություն»: «Գնացեք, հանգիստ նստեք, պարոն: Ինչո՞ւ ենք մենք տասնհինգ ամիս անց նոր նախագիծ ներկայացրել, քանի որ ՀՀ-ն այսօր ապրում է նոր քաղաքական իրողությունների պայմաններում ու նոր Սահմանադրությամբ ու երկու ուժեր միացնում են իրենց ջանքերը հանուն ՀՀ, ԼՂՀ: Հարգելի պարոն, սա քաղաքական գործարք չէ, միգուցե դրանք եղել են ձեզ մոտ: Նայեք ձեր խմբակցությանը, որ մեկ օրվա մեջ փոշիացաք: Կոալիցիայի մասին խոսեցիք, բայց սա համագործակցություն է: Եթե 2017թ. ընտրությունը հաջող անցկացնենք, ապա երկարատեւ է լինելու մեր համագործակցությունը: Մենք թշնամիներ ու հաղթանակներ տոնելու պատճառներ չունենք, քանի որ ՀՀ-ում բոլորը յուրային են, այդ թվում՝ նաեւ դուք: Նայեք մի հատ ձեր ու ձեր դիմացի շարքերը. եթե ՀՀ-ում ձեզ ասել են ոչ, ապա ձեր երբեմնի համախոհներն են ձեզ ասել՝ ոչ»,-Լեւոն Զուրաբյանին արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց Էդուարդ Շարմազանովին, որ հնչած սխալները ուղղեց, քանի որ դրանց մեծ մասը ինքը պետք է աներ. «Ինչ վերաբերում է քաղաքական գործարքին, ապա դա արվեց 1990-ականներին, երբ կասեցվեց ՀՅԴ-ն, իսկ մենք համագործակցում ենք: Մենք ձեզ հետ էլ էինք ուզում համագործակցել, սակայն ձեր ռեյտինգը նայելուց հետո, դժվար թե ժողովուրդը ձեզ ձայն տա ու դուք ԱԺ-ում հայտնվեք: Այստեղ էմոցիաներ եղան, թե մեզ ինչու բան չեք առաջարկել, համբերեք՝ բոլորիդ կլինի առաջարկություններ. ամեն ինչ իր ժամանակին: Ձեզ անակնկալներ շատ են սպասվում՝ վաղը կարող է գնանք գլոբալացման, օրինակ: Մենք կարող ենք կոպիտ պատասխանել, քանի որ պատասխանատվությունը մենք ենք կրում, մենք պետք է որոշենք՝ քաղաքական նպատակահարմարությունը որն է: Իսկ վերջում, աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է. բոլորիդ հերթն էլ կհասնի ու այդ զարգացումների մեջ բոլորս էլ կտեղավորվենք»: