Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոշ գործընկերներ եխիդնի հարցեր են տալիս ու տոնը փչացնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
KwsZQV3_46k

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հիշեցրեց, որ 2014թ., երբ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվեցին, այն ժամանակ եւս հիմնական զեկուցողը Արփինե Հովհաննիսյանն էր. «Ես կոչ եմ անում ձեր քաղաքական թիմին՝ ճիշտ քաղաքական որոշում կայացնեն ու մի մարդը, որ ժամանակին մի բան էր հիմնավորում, հիմա չգա ու մեկ այլ, տրամագծորեն հակառակ բանը հիմնավորի»: «Ինձ մոտ տպավորություն է, որ ես ինչ-որ գույժ եմ հաղորդում ու ինձ ցավակցում եք: Ես օրինագիծ եմ ներկայացնում: Այն ժամանակ, ես նախագիծը հիմնավորում էր կառավարման արդյունավետության տեսնակյունից, իսկ հիմա ես նման ձեւակերպում չեմ արել»: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելիս, ասաց. «Ցավոք, մեր գործընկերները չեն հետեւում այն կոչերին, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը, ու որոշ գործընկերներ եխիդնի հարցեր են տալիս, ՀՅԴ տոնական տրամադրությունը փչացնում: Ի վերջո, ՀՀ-ին Տարածքային կառավարման նախարարությունը պե՞տք է, թե ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս էինք ապրում այս երեք ամիսը՝ առանց  այդ նախարարության: Սա անարդար վերաբերմունք է մյուս գործընկերների նկատմամբ, քանի որ Արմեն Երիցյանը մնում է իր պաշտոնին: Ժամանակին եղել են Լուսավորության եւ Կրթության, Էկոնոմիկայի ու Առեւտրի առանձին նախարարություններ, հիմա էլ դրանք տարանջատեք, որ արդար լինեք ձեր գործընկերների նկատմամբ: Ժողովրդի մեջ խոսում են նաեւ, որ անտեր նախարարներին հանել են ու ով տեր ունի, պահել են: Դուք դիսկոմֆորտի զգացում չունե՞ք, օրինակ, Արմեն Աշոտյանի ու Կարեն Ճշմարիտյանի նկատմամբ: Խնդրում եմ՝ պատասխանը չքաղաքականացնել»: Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ պարոն Փաշինյանը խիստ ոչ քաղաքական հարցադրում արեց ու ինքը նույն կերպ  է պատասխանելու. «Մենք առանց Տարածքային կառավարման նախարարության չենք եղել: Իսկ անարդարության զգացում ես ունենում եմ հաճախ, սակայն ոչ այս դահլիճում, այն ժամանակ, երբ հարցնում են այն, ինչ ինձնից ավելի լավ ու վաղուց գիտեն, սակայն այս նախագիծը ներկայացնելիս ես նման զգացում չեմ ունենում»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախարարի խոսքերից կարող է ենթադրել, որ կառավարությունը որոշել է երկար անուններ ունեցող նախարարությունները կրճատել. «Մի հատ էլ Միջազգային ու մի հատ էլ Բարեփոխումների, մի հատ էլ Տնտեսական զարգացման նախարարություններ ստեղծեք: Նույն տրամաբանությամբ՝ Տարածքային  կառավարման եւ մի հատ էլ առանձին Զարգացման նախարարություններ ստեղծեք հիմա»: «Ձեր հարցադրումները խոստանում եմ դարձնել քննարկման առարկա»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը: