Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ եք մեզ կտրում գործից. Զուրաբյանը՝ նախարարին (տեսանյութ)

Քաղաքականություն
N7Ruc1PhaW8

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ-ում, դիմելով Արդարադատության նախարարին, նկատեց. «Հասկացանք, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական գործարք է տեղի ունեցել, սակայն ինչո՞ւ այսպես հապճեպ եկավ այս որոշումը ԱԺ:  Ի՞նչն էր ձեզ խանգարում համագործակցել նման լավ կուսակցության՝ ՀՅԴ-ի հետ, առանց նրանց տալու նախարարական պորտֆելներ»: Արփինե Հովհաննիսյանը նրա հարցերից հետո հոգոց հանեց. «Այն հարցին՝ ինչո՞ւ ենք մենք ձեզ ձեր գործից կտրում, ինչպես դուք ասացիք, սակայն, որքան հիշում եմ, մեր գործը հենց սա է՝ այն, ինչի համար այսօր այստեղ հավաքվել ենք: Այլ հարց է, որ դժկամությամբ եք գալիս ԱԺ, սակայն սա կառավարության որոշում է: Ուզում եմ ասել, որ քաղաքական պայմանավորվածություններն այդպիսին են եղել՝ հաշվի առնելով քաղաքական համագործակցությունը, գործընկեր ուժի ռեսուրսները, մեր ու իրենց պատկերացումներ այդ ձեւաչափի մասին, որոշումն այդպիսին է կայացվել: Մենք համագործակցությունը մենք այդպես նեղ չենք դիտում»: Իսկ վերջում, երբ դեռ Արփինե Հովհաննիսյանի խոսափողը չէին անջատել, լսվեց նրա արձագանքը Լեւոն Զուրաբյանին հարցադրումներին ու դիտարկումներին. «Վայ, մամա ջան»: Իսկ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց՝ ասելով. «Ինձ մոտ տպավորությունն այն է, որ դուք ինչ անում եք, լավ եք անում, ինչպես նաեւ՝ տպավորությունն այն էր, որ ՀՀԿ-ն այն համոզմանն էր, որ ՀՅԴ-ին այդ ամբողջ այդ նախարարությունը տալը արդեն շատ կլիներ»: Դահլիճում սկսեցին ծիծաղել, այդ թվում՝ ՀՅԴ-ականները: «Մենք իրավունք ունեինք այդպես վարվելու, ու մենք իրացրել ենք այդ իրավունքը, լավ անելու ինչ կար: Իսկ դուք միշտ հասկանում եք այն, ինչ ձեզ ձեռնտու է, դուք լսում ու տեսնում եք այն, ինչ ուզում եք տեսնել ու լսել»,- ի պատասխան հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:   Ամբողջությամբ՝ տեսանյութով