Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը լքեց ԱԺ դահլիճը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
OEK-xmbakcutyun

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվելու է մեկ հարց՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է տարանջատել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Արտակարգ իրավիճակների եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների: Այս նախարարությունները նախկինում առանձին էին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր նիստից բացակայող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, նա ապաքինվում է. «Մաղթում ենք նրան արագ ապաքինում»: Նա նաեւ հայտարարեց, որ նիստն ավարտվելու է ժամը 15.30-ին եւ այդ նպատակով նա կոչ արեց պատգամավորներին չբացակայել: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը, անընդունելի համարելով հապճեպ փոփոխությունների արատավոր պրակտիկան, ինչպես նաեւ՝ նախարարությունների կամայական միավորումները՝ առանց քաղաքական հիմնավորման, ՕԵԿ-ը չի մասնակցելու այս քննարկմանը. «Հաջողություն ենք մաղթում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը»: «Մենք էլ ձեզ ենք հաջողություն մաղթում: Ինչպես նաեւ՝ պարոն Զուրաբյան, ձեզ էլ ենք հաջողություն մաղթում եւ հարց տալու իրավունք տալիս ձեզ»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: ՕԵԿ-ը լքեց դահլիճը: Ի դեպ, ՀՅԴ-ն ամբողջ կազմով էր ներկա՝  հինգ պատգամավորով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը  հանդես եկավ հայտարարությամբ. «Երեք օր հետո ԱԺ հերթական նիստն էր լինելու է, ինչո՞ւ եք հապճեպ որոշում բերում: Սա անհասկանալի վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ: Ի՞նչն էր խանգարում ձեզ այս որոշումը ընդունեիք հերթական նիստում՝ այդքան ձգձգելով կոալիցիոն գործընթացը»: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախարարությունների տարանջատումը պայմանավորված է քաղաքական համագործակցության նպատակահարմարությամբ: