A
A
Ճշմարիտյանն անխոս հեռացավ հետնամուտքով (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի հետ ստորագրեց համագործակցության փաստաթղթեր ատոմային էներգետիկայի, ազատ առևտրի ոլորտներում համագործակցության մասին, պատասխանեց դրան վերաբերող մի քանի հարցերի։ Պաշտոնական մասի ավարտից հետո պաշտոնը Դաշնակցությանը զիջող նախարարը հրաժարվեց հարցերի պատասխանել։ Պարոն Ճշմարիտյանը, հավանաբար, տրամադրություն չուներ խոսել քաղաքական, իր հետագա գործունեությանը վերաբերող հարցերի մասին։ Նա նախարարության շենքը լքեց հետնամուտքով։ Ավելին՝ տեսանյութով