A
A
Հայաստանը Ռուսաստանից վարկով զենք կգնի
Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի հետ համաձայնագիր է ստորագրել՝ Հայաստանին 10 տարով մինչև 200 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին: Սույն պայմանագրով՝ Հայաստանը Ռուսաստանից գնելու է սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Մասնավորապես՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր , ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊԳ -26 նռնականետեր, «Դրագունով» դիպուկահարային զենք, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներային և կապի միջոցներ: Ամբողջական ցանկն ու համաձայնագիրը՝ իրավական տեղեկատուի կայքում։