Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուր եզրերը հարթված նախագիծ է ներկայացված»

Քաղաքականություն
888888888888

ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր խոսքում նշեց, որ բարեբախտաբար, նախորդ նախագիծը կյանքի չկոչվեց. «Այս նոր նախագիծը էականորեն տարբերվում է, որտեղ մի շարք դրական դրույթներ են ամրագրված՝ ՀԿ գրանցումն է դյուրացել, ՀԿ անդամներին վերաբերող դրույթները՝ սահմանափակ թվով անդամները եւս կարող են ստեղծել ՀԿ, որը կարեւոր է հատկապես գիտական հետազոտություններով զբաղվողների համար»: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ իր նշանակումից հետո այս նախագիծն առաջ տանելը իր համար կարեւոր քայլերից մեկն է եղել. «Այս նախագիծը ՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություն է, քանի որ կարեւոր ու լուրջ քայլեր են կատարված, որոնք նպաստելու են այս ոլորտի կարգավորումներին: Սուր եզրերը հարթված նախագիծ է ներկայացված»: Նախագծի բովանդակային մասը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Նա նշեց, որ ՀԿ-ներն այս նախագծով կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե դա անհրաժեշտ է ՀԿ-ին իր կանոնադրական գործառույթները իրականացնելու համար. «Դա կխթանի նրանց գործունեությունը: ՀԿ-եր ազատ են նաեւ առեւտրային կազմակերպություն հիմնելու առումով: Կարող են ստեղծել նաեւ անձեռնմխելի հիմնադրամներով կապիտալ, որը կարող են դնել պետական պարտատոմսերում, ստանալ տոկոսներ»: Ինչ վերաբերում է հանրային հաշվետվողականության համակարգին, ապա փոխնախարարը նշեց, որ պարտադիրը սահմանվում է միայն այն ՀԿ-ների համար, որոնք պետական բյուջեից են ֆինանսավորվում, իսկ հինգ եւ ավելի մլն դրամ շրջանառություն ունեցող ՀԿ-ները կանցնեն նաեւ աուդիտ: