Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավրորա»-ի հավակնորդները կհայտարարվեն մարտին

Քաղաքականություն
avrora

100 LIVES նախաձեռնության հիմնադրած՝ «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների` արձանիկի, կարգախոսի եւ գրաֆիկական տարրերի ստեղծումը վստահվել է «Թումո» ստեղծարար կենտրոնի սաներին: Նախագծի իրականացման նպատակով «Թումո»-ում չորս հատուկ դասընթաց կանցկացվի: Այդ դասընթացներին մասնակցող խմբերի աշխատանքի արդյունքում կստեղծվեն արձանիկի եւ գրաֆիկական ձեւավորման գաղափարներ: Իսկ կարգախոսի եւ գունապնակի ստեղծման մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ուսանող անհատապես: «Թումո»-ցիների աշխատանքը կգնահատի 100 LIVES–ի ստեղծագործական խորհուրդը: Եթե անգամ որեւէ գաղափար հաղթող չճանաչվի՝ առաջարկված խորհրդանիշները կպատրաստվեն եւ կցուցադրվեն UWC Դիլիջանի քոլեջում որպես «Ավրորա» մրցանակի ստեղծարար մոտեցման դրսևորում: 2016թ. մարտին ընտրող հանձնաժողովը կհայտարարի մրցանակի երեք հավակնորդների անունները, իսկ ավելի ուշ՝ 2016թ. ապրիլին, «Ավրորա» մրցանակի անդրանիկ հաղթողը կպարգեւատրվի 100.000 ԱՄՆ դոլար մրցանակով եւ բարեգործության շղթան շարունակելու բացառիկ առիթով՝ նրան հնարավորություն կտրվի 1.000.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի առաջադրել ժամանակին իրեն ոգեշնչած եւ գործողությունների մղած կազմակերպությանը։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին կվարի Երեւանում կազմակերպվելիք հատուկ արարողությունը, որի ընթացքում կհայտարարվի հաղթողի անունը։