Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն դեղի կողքը ժամապա՞հ նշանակենք» (տեսանյութ)

Հասարակություն
nikol2

Դեղերի ներդիր թերթիկն ինչպես պետք է արվի, որ միշտ հայերեն լինի: Կարելի էր ինտերնետում տեղադրել այդ տեղեկությունները,-առաջարկեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն անցկացնում է Դեղերի մասին և կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ կարևոր է, որպեսզի բժիշկներն էլ խոսեն հայերեն. «Եղբայր, պետք է հիշեցնել, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։ Հիմա դրսում սովորած գործիչներ կան, իրենց թույլատրե՞նք անգլերեն գան զեկուցեն»։ Դեղերի ժամկետի առումով էլ պատգամավորն առաջարկեց. «Ամեն դեղի կողքը ժամապա՞հ նշանակենք, որ գան, վերահսկեն ժամկետը»:

Պարոն Փաշինյանին նաև հետաքրքրում է, թե ինչու են 5 տարին մեկ գրանցում դեղերը, այլ ոչ 15:

Այս փոփոխությունների արդյունքում դեղերի հետ կապված լրացուցիչ աշխատանքները կբերեն միայն մի արդյունքի՝ դեղերի թանկացման,-վստահ է պատգամավորը:

«Ինչպե՞ս կարող է գյուղական վայրում մարդը մտնի ինտերնետ, նայի դեղի բաղադրությունն ու օգտագործման ցուցումները,-պատասխանեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը»:

Ձեզ թվում է՝ տատիկը գիշերը դեղ խմելուց առաջ բացում է թերթիկն ու կարդո՞ւմ,-հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:

 Նա նշեց, որ ինքը դեղ խմելիս եթե որևէ կասկած է ունում, զանգահարում է Շտապ օգնության ծառայություն և ճշտում։

Առողջապահության փոխնախարարը հորդորեց պատգամավորին չզանգահարել այնտեղ. Շտապ օգնության աշխատակիցը պարտավոր չէ բոլոր 4800 դեղերի մասին տեղեկություններ ունենալ:

Ւսկ պարոն Փաշինյանը հեգնեց. «Եթե Շտապ օգնության փոխարեն պլոտնիկն է պատասխանելու, ուրեմն եկեք այլ օրենքներ ընդունենք»: