A
A
«Ջանն էլ է 3 տառ, չոռն էլ, ջան ասենք» (տեսանյութ)
Այսօր ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նոր կազմը հանրապետական Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ քննեց լրագրող Լիլիթ Լալայանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումները։ Դիմումներից մեկով պահանջվում էր քննել ՀՀԿ և ԲՀԿ որոշ պատգամավորների վարքագիծը, մյուս դիմումով՝ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի վարքագիծը. նա սոցիալական ցանցով վիրավորել էր մի քաղաքացու։ Փակ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանում է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։