A
A
Վահան Շիրխանյանը կմնա կալանքի տակ
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ բավարարել է նախաքննական մարմնի` պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: Ինչպես Ա1+-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, դատավոր Արմեն Բեկթաշյանը նույնիսկ չի բավարարել իր՝ նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի և չէր ներկայացել այսօրվա դատական նիստին: Վահան Գրիգորի Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: