Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏՄՊՊՀ նախագահն ինչպե՞ս վերահսկի, եթե ՀՀԿ անդամ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

Փետրվարի 2-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնության փաթեթը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է։ ԱԺ-ում կուսակցության միակ ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց օրենսդրական փաթեթի նպատակի մասին։ «Այն հանձնաժողովները, որոնք լուրջ ազդեցություն ունեն ՀՀ տնտեսության զարգացման, բարեխիղճ մրցակցության ապահովման համար, պետք է քաղաքականապես չեզոք լինեն։ Հանձնաժողովն իր լիազորությունների իրականացման համար պետք է անկախ լինի քաղաքական ուժերից, բարձրաստիճան գործիչներից, զերծ լինի շահերի բախումներից, որպեսզի անաչառ լինի իր գործունեության մեջ»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե նախագիծն ընդունվի, ապա հանձնաժողովների նախագահ այլեւս չի կարող նշանակվել մի անձ, ով հարում է այս կամ այն կուսակցությանը, իսկ գործող նախագահներն էլ պետք է ընտրություն կատարեն պաշտոնի եւ կուսակցության միջեւ. «ՏՄՊՊՀ նախագահը Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ երկրում խոշորագույն բիզնեսները կենտրոնացած են այդ կուսակցության ներկայացուցիչների մոտ, հիմա էդ մարդը ո՞նց է վերահսկողություն իրականացնում»։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն խորհրդին, ապա դրա ներկայացրած հաշվետվության մեջ պատգամավորը չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի կամք։