Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կոալիցիայի հետ կապված հարց չի քննարկել (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled000

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը ավարտվելուց հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց լրագրողներին, (որոնք գրեթե երկու ժամ սպասում էին), որ նիստում ընդամենը երկու հարց է քննարկվել՝ նոր Ընտրական օրենսգիրքը և ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքները: «Կոալիցիայի հետ կապված հարց չի քննարկվել»,- լրագրողներին հիասթափեցրեց  ԱԺ փոխխոսնակը, ավելացնելով, որ առայժմ այդ հարցում հստակություն չկա և հնարավոր է որ այդ մասին քննարկում լինի եկող շաբաթվա վերջում: