Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարը շատ խնդրեց պատգամավորներին, որ կողմ քվեարկեն (տեսանյութ)

Քաղաքականություն
ghpRptk_gFs

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն Ազգային ժողովի ամբիոնից գործընկերներին վստահեցրեց, որ չափազանց կարևոր է այժմ վարկ վերցնելը. «Մենք զրոյից կառուցելու ենք ճանապարհներ, հիմնանորոգվելու են  ջրահեռացման համակարգերը, անվտանգության տարրերի և ճանապարհային այլ հարցեր ենք լուծելու»,-ասաց նա: Տրանսպորտի փոխնախարարը հիշեցրեց նախորդ վարկից ստացված արդյունքները. «2013-2015 թթ. մենք փայլուն իրականացրել ենք վարկային ծրագիրը: Այցելեք մեր կայքը, տեսեք գնահատականները, որոնք ոչ միայն տեղացի փորձագետներինն են:  Այս ճանապարհային ծածկը, որ կառուցենք, ծառայելու է տասնյակ տարիներ»: Իսկ վերջում պարոն Առաքելյանը ևս մեկ անգամ դիմեց պատգամավորներին. «Ես շատ կխնդրեմ, որ բոլորդ կողմ քվեարկեք, վստահեք մեզ: Իսկ ինչ վերաբերում է առողջ քննադատությանը, որ հնչեց, մենք անպայման կվերանայենք ծրագիրը և առաջարկությունները կավելացնենք»: