Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի լավ է լինել արդար գավառամիտ, քան էժան քաղքենի». բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկմանը այսօր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արտահայտած մտքերին իր ելույթի վերաբերյալ. «Նա ինձ վերագրեց մտքեր, որոնք հերթով սկսեց ջախջախել: Ո՞վ է այս ամբիոնից ասել, թե Երեւանի լույսն ու գազն անջատեք ու տվեք մարզերին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հեղինե Բիշարյանին՝ պատգամավորական սոլիդարության համար: Պարոն Շարմազանովն իմ հասցեին ասում է՝ պրիմիտիվ մոտեցում եմ ցուցաբերում, որ ասում եմ համաչափ համայնքային զարգացում պետք է լինի ու գավառամտության քարոզ եմ անում, թե իբր մենք ասում ենք՝ մարզերում իրավիճակը վատ է, մայրաքաղաքն է մեղավոր: Ո՞վ է այդ մասին բան ասել, մենք ասել ենք, որ մեղավորը իշխանությունն է: Մեղավորությունը մի գցեք մայրաքաղաքի վրա, այդ ճանապարհով հեռու չեք գնա»: Նա նաեւ հայտարարեց՝ ո՞վ է թույլ տվել, որ ԱԺ նախագահությունը մտնի պատգամավորի սահմանադրական իրավունքների տարածք. «Ես ինչ կասեմ, ես եմ տերը, ընտրողները կդատեն, դուք ցենզուրայի մի ենթարկեք իմ ելույթը. մենք, մեր ամբիոնը: Ես ձեզ անձնական վիրավորանք տվե՞լ եմ: Այսօր Երեւանն է գավառամտության զոհ, երբ հին շենքերը քանդվում են: Ասում եք՝ նենց ես խոսում, ոնց որ մարզերի պաշտպանն ես: Բա դուք ո՞ւմ պաշտպանն եք, վարկերը ծախսողների՞: Այո, մենք լոբբինգ ենք անում համաչափ համայնքային զարգացման համար, ու Երեւանը պաշտպանելուց առաջ դուս եկեք մայրաքաղաքում հարցումների՝ դուք կո՞ղմ եք, որ Շարմազանովը պաշտպանի մայրաքաղաքի վրա հարձակված Մարուքյանից, տեսեք՝ ինչ պատասխաններ կստանաք: Ես պատասխանում եմ վիրավորանքներին՝ եթե ԱԺ-ում վիրավորեք, ԱԺ-ում կպատասխանեմ, ջրում վիրավորեք՝ ջրում, հողում՝ հողի վրա: Այն, ինչ մենք ասում ենք, լույսի մասին ենք ասում, այլ ոչ թե խավարի: Ես էլ եմ դեմ այս վարկային համաձայնագրին, քանի որե որեւէ կերպ հիմնավորված չէ»: Նրա ելույթից հետո անմիջապես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ես խնդրում եմ իմ ելույթը ոչ խմբագրեք, ոչ էլ այս ամբիոնից սուտ խոսեք. վիդեոներ կան, բացեք, նայեք: Ես ասել եմ, որ Երեւանը մի հակադարձեք մարզերին, որեւէ վիրավորական արտահայտոևւթյուն չի եղել, այլ ասել եմ՝ գավառական մտածողություն: Պարոն Մարուքյան, մի գերագնահատեք ձեր  հնարավորությունները. որեւէ մեկը չի հերթագվել ձեզ հակադարձելու համար: Սա պառկամենտ է, ժողովրդավարական սկզբունքներ կան, սովորեք բազմակարծություն լսել, այլ ոչ թե գլադիատորական մարտեր են այստեղ»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ այն գումարները, որոնց մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, թե վարկային միջոցների մի մասը հաջորդ տարի գնալու են ՀՀԿ քարոզարշավի համար տեղին չեն, քանի որ դրանց մի մասը Սերժ Սարգսյանը տալու է որոշ ընդդիմադիրների, որ նրանք սուր խոսեն, ընդդիմության իմիտացիա ստեղծեն: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց ՕԵԿ խմբակցվության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերին՝ «խեղճ պատգամավորներ»:  «Խեղճ պատգամավոր մեր երկրում չկա, եթե պատգամավոր է դարձել, ուրեմն խեղճ չէ: Ես ինձ խեղճ չեմ համարում, կարծում եմ՝ Տրանսպորտի փոխնախարարն էլ խեղճ չէ»: