A
A
Արփինե Հովհաննիսյանը ողջունեց ու մերժեց Տիգրան Ուրիխանյանի առաջարկը
Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը՝«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ պետք է ՀՀ բոլոր հեռուստաընկերությունները ֆիլմերը ցուցադրեն միայն հայերեն լեզվով: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ողջունեց այս նախագիծը , բայց միեւնույն ժամանակ շեշտեց, որ այն դեռ քննարկման կարիք ունի. «Այդպես միանշանակ փոխել, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ մենք ունենք ազգային փոքրամասնություններ, եւ հետո, բոլոր ֆիլմերը թարգմանել՝ մեծ ֆինանսական բեռ է հեռուստատեսությունների համար, այսինքն՝ փոքր հեռուստաընկերությունները գուցե չկարողանան դա անել»: