Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյան. «Ինձ մոտ ֆանտոմային ցավեր են» (տեսանյութ)

Քաղաքականություն
WmLuAkwQeeg

ԱԺ-ում «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համամիտ է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ, թե ուսուցիչները ներգրավված են ընտրական գործընթացներում ու դա վատ միտում է. «Շատ հաճախ ուսուցիչներից շատերը Մատրոսովյան էնտուզիազմով փակում են վզլյոտը, որ ՀՀԿ-ին բան ասող չլինի, սա, չեմ հասկանում, գենետիկա՞ է, թե՞ կոդային շեղում: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու»: «Եթե վերջին նախադասությունը չլսեի, տիկին Զոհրաբյան, կմտածեի, թե դեմ եք լինելու»,- ակնարկեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով. «Ես ողջունում եմ Արմեն Աշոտյանի նախաձեռնությունը: Որպես դասավանդող՝  ասեմ, որ վատատեսական տեսանկյունից հանդես պետք չէ գալ: Որտեղի՞ց է այդ մտահոգությունը, թե կիսատ-պռատ են սովորելու: Ոչ մեկի պորտը չի կտրվի, որ Երեւանում չի աշխատելու»: Այնուհետեւ դիմելով ամբիոնին մոտեցող հիմնական զեկուցող Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ նա ասաց. «Հուսով եմ՝ մյուս զեկույցի ժամանակ առանց ձեռնափայտի կգաք, չար աչքը չի կպնի ձեզ, մենք աղոթում ենք ձեզ համար»: Այդ պահին տեղից փորձեց կատակել Նաիրա Զոհրաբյանը, որին ի պատասխան Արմեն Աշոտյանը ժպիտով ասաց. «Հիմա հասկանում եմ՝ ինչ պատճառով եմ կոտրել ոտքս»: Ինչ վերաբերում է պատգամավորների առաջարկներին ու քննադատությանը, նա նշեց, որ ներողություն է խնդրում, որ նախագծի առաջին ընթերցման քննարկմանը բոլորը չէ, որ ընդունել է. «Նաեւ՝ ցավոք, դուք Հիսուս Քրիստոսը չեք, ես էլ Ղուկասը չեմ, որ գրեմ ձեր ասածները ու չմոռանամ: Գիտեք՝ բժշկության ֆանտոմային ցավեր կան, երբ հիվանդի վերջույթի մի մասը գոյություն չունի, սակայն հիվանդին թվում է, թե ցավում է: Ինձ մոտ հիմա նման ֆանտոմային ցավեր էին, երբ նորից սկսեց խոսվել Սահմանադրական փոփոխություններից»: