«Արդյոք Ամալ Քլունին կկարողանա՞ օգնել Հադիջա Իսմայլովային». ԵՄԱ (տեսանյութ)
Երեւանի մամուլի ակումբը ներկայացնում է «ԱՅԼ ԿԱՐԾԻՔ» վիդեոբլոգի հերթական թողարկումը Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված բավական կարևոր զարգացումներ տեղի ունեցան` տնտեսական անկում և տարադրամի արժեզրկում, հակակառավարական ցույցեր, ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևեր անցկացնելու` մասամբ հաջողված փորձեր: Այս ամենի ֆոնին համեմատաբար ավելի քիչ ուշադրության արժանացավ ևս մեկ կարևոր զարգացում. ակնհայտորեն կեղծ մեղադրանքներով ձերբակալված «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հադիջա Իսմայլովայի գործը, որը շուտով քննելու է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը: Այս գործում նկատվեց անսպասելի շրջադարձ, երբ Իսմայլովայի պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն հայտնեց հայտնի իրավապաշտպան և փաստաբան, Ամալ Քլունին, որը ոչ վաղ անցյալում նաև ներկայացնում էր Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում: Հակառակ սպասումներին, Իսմայլովան համաձայնվեց Քլունիի հետ համագործակցել` չնայած Ադրբեջանում հնչող այն մեղադրանքներին, թե դրանով իսկ նա իբր համաձայնվել է համագործակցել հայկական սփյուռքի հետ: Այս գործի հանգամանքների և այն մասին, թե ինչ կարևոր հետևանքներ կարող է այն ունենալ, զրուցել ենք «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: Ստորև՝ տեսանյութը