A
A
Անի Ամիրաղյանը վստահ հաղթեց Թուրքիայի պատվիրակին
Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կպայքարի Անթալիայում անցկացվող թենիսի կանանց միջազգային մրցաշարի գլխավոր պատվարի համար: Մեր 22-ամյա մարզուհին, հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, այսօր մտել է եզրափակիչ: Նա նախ պայքարից դուրս էր բերել շվեյցարացի Չիարա Գրիմին (6-4, 6-0), մակեդոնացի Լինա Գյորչեսկային (6-3, 3-6, 6-1) եւ հունգարուհի Վանդա Լուկաշին (6-3, 6-4): Կիսաեզրափակիչում Անի Ամիրաղյանը երկու սեթում հաղթել է Թուրքիայի պատվիրակ Այլա Ակսուին՝ 6-3, 6-3: Եզրափակիչում նա կմրցի այդ երկրի մյուս ներկայացուցիչ Բասակ Էրայդինի հետ: Նշենք, որ Անի Ամիրաղյանը Անթալիայում արդեն մեկ անգամ մասնակցել էր նման կարգի մրցաշարի, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել էր եւ դուրս մնացել պայքարից: