Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը բարելավեց իր արդյունքը

Սպորտ
nastya

Բրատիսլավայում տեղի ունեցող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում իր ելույթներն ավարտեց նաեւ մեր մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Այսօր կայացած ազատ ծրագրում մեր մարզուհին մրցավարների կողմից ստացավ 143,05 միավոր եւ ընթացիք աղյուսակում առայժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնական: Ճիշտ է, Անաստասիա Գալուստյանն աստիճանաբար կզիջի իր դիրքերը, որովհետեւ դեռ հանդես չեն եկել 12 առաջատարները, սակայն նա միանշանակ բարելավեց իր արդյունքը: Մեր մարզուհին արդեն առաջ է անցել կարճ ծրագրից հետո իրենից բարձր տեղերում գտնվող երկու մրցակիցներից, ուստի նա կբարձրանա մեկ աստիճանով եւ նվազագույնը կզբաղեցնի 15-րդ հորիզոնականը: