Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ կախված է նրանից, թե վարչապետն ինչքան կասի. Ն. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol1

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը դրական եզարակցություն չի ստացել»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վկայակոչելով ԱԺ Կանոնակարգը՝ նա նշեց, որ նախագծերը դրական եզրակացություն են ստանում, եթե քվեարկության մասնակիցների առնվազն ¼-ը կողմ է լինում: Այս պարագայում հանձնաժողովի 19 անդամից ներկա էր 6-ը, սակայն կողմ էր քվեարկել 4-ը: Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ պետք է լիներ 5-ը, իսկ հանձնաժողովի նախագահի հաշվարկներով՝ 4-ը: Այս համատեքստում պարոն Փաշինյանը  նկատեց. «Կանոնակարգը  չի սահմանում, թե քանի մարդ պետք է լինի, կանոնակարգն ասում է՝ առնվազն, իսկ դա նշանակում է ¼-ից ընդհանրապես ոչ մի միլիմետր պակաս: Հիմա մենք ¼-ից պակաս ենք ստացել, նշանակում է չի ընդունվել, ինչո՞ւ ենք վիճում»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը միջամտեց. «Բայց մարդկանց կարողանում ենք կիսել»: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց նրան.«Չէ, չենք կարողանում կիսել, դրա համար պետք է հինգ ձայն ապահովել»: Արտակ Զաքարյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովում առնվազն ¼-ը  4 կողմ քվեարկած անդամներն են: «Մեր հանձնաժողովում ուրիշ հանրահաշի՞վ է գործում՝ մեզ մոտ 1+1= է 2,5 է՞: Պարոն Ջանջուղազյան՝ որպես ՀՀ գլխավոր գանձապետ, ՀՀ-ում 19-ի ¼-ը ինչքա՞ն է: Օրինակ՝ այդպես բյուջեն հաշվո՞ւմ եք»,-հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը: «0,75 մարդ դուք տեսե՞լ եք»,-ասաց Արտակ Զաքարյանը: Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին նշեց. «Գանձապետը մաթեմատիկայի բնագավառում չէ մասնագիտացված»: Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Կախված է վարչապետն ինչքան կասի»: Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց . «Կախված է՝ ինչ ենք հաշվում»: Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց նաև նիստի անցկացման վայրի մասին, որ այն պետք է անկացվի ոչ թե աշխատասենյակում, այլ նախատեսված հատուկ դահլիճում: Արտակ Զաքարյանը նկատեց, որ դա ԱԺ-ում ընդունված պրակտիկա է: «ԱԺ-ում ինձ չի հետաքրքրում՝ ինչն է ընդունված, կարող է ասեք մի հատ էլ գնանք էն հետևի հանգստյան սենյակ նիստ անենք»,-ի պատասխան Արտակ Զաքարյանին շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Դատապարտելով իր արձանագրած ապօրինությունները՝ պատգամավորը հայտարարեց, որ ինքը արձանագրության մեջ հատուկ կարծիք է գրելու, ԱԺ լիագումար նիստում հարցը բարձրացնելու է և  փորձագետներ է կանչելու: Իսկ քննարկվող վարկային համաձայնագրով 25 տարի մարման ժամկետով կտրամադրի 40 մլն դոլար գումար՝ բարելավելու ընտրված կենսական նշանակության ճանապարհները: