Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռաբլուրում լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը բռնություն էր. ԵՄԱ ամփոփագիր

Քաղաքականություն
եմա

Վատագույն ավանդույթներ Արդեն ձևավորված վատ ավանդույթ է՝ հանրային նշանակության միջոցառումից, կառավարության նիստից, Ազգային Ժողովի որևէ նշանակալից նիստից ու քվեարկությունից հետո հասարակությունը, և հատկապես լրագրողական համայնքը, քննարկում է ոչ այնքան բուն իրադարձությունը և դրա հնարավոր ազդեցությունը հասարակության հետագա կյանքի վրա, որքան այդ ընթացքում պետական բարձրաստիճան պաշտոնյաների, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունքը լրագրողների նկատմամբ: Մեկ այլ վատ ավանդույթ էլ է հասցրել ձևավորվել: Անցյալ տարվա կեսին՝ հունիսի 23-ին, տեղի ունեցան Էլեկտրիկ Երևանի իրադարձությունները: Դրանից հետո խոսքի ազատության, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների մասին խոսելիս անհնար է շրջանցել այդ օրը: Ավելին, այն մի տեսակ ակյունաքարային-շրջադարձային դարձավ այս թեմաների շուրջ քննարկումներում: Պատճառը ոչ միայն այն էր, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումները տեղի էին ունեցել հանրային նշանակության իրադարձության ժամանակ, այդպես էլ մի կարգին չքննվեցին ու չբացահայտվեցին, այլ նաև՝որ դրանք զանգվածային էին: Հաջորդ ակյունաքարային – շրջադարձայինը՝ ընդ որում դարձյալ զանգվածային ծավալներով, արդեն երկու օր առաջ էր: Հայոց բանակի 24-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում, այո, լրագրողներին չծեծեցին, մասնագիտական տեխնիկան չփչացրին, ձեռքներից չխլեցին: Սակայն նրանց նկատմամբ տեղի ունեցածը նույն բռնությունն էր: Գիտե՞ք, եթե հասարակության, այդ թվում՝ դրա լրագրողական հատվածը ներկայացնողների անվտանգությունը ապահովելուն կոչված պաշտոնյաները այդ նույն լրագրողներին հրապարակավ հայտնում են իրենց զզվանքը, դա ուղղակի ազդակ է մնացած բոլորին՝ նույնպես հայտնելու լրագրողներին իրենց զզվանքը՝ հրապարակավ կամ ոչ այնքան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Սա այնքան հրատապ լուր դարձավ, որ լուսաբանվեց բուն միջոցառումից ոչ պակաս: Ոչ միայն լուսաբանվեց, այլ նաև՝ ենթարկվեց վերլուծությունների և ժանրային այլ մշակումների: Այսպիսով պաշտոնյաները նաև օրակարգից սահուն կերպով հանում են բովանդակային հարցերը և օրակարգ են բերում լրագրողների և լրագրության գոյատևության խնդիրները: Մինչ լրագրողները արձանագրում են, քննարկում են, դատապարտում են իշխանության ներկայացուցիչների վարքագիծն ու պահվածքը, վերջիններս հասցնում են, ասենք, հին մեքենաները փոխել նորերով: Եվ ձեռքի հետ ավելացնել լրագրողների նկատմամբ զզվանքի ու մաղձի իրենց ներքին չափաբաժինը: Երեւանի Մամուլի Ակումբ