Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ազատագրումը հնարավոր եղավ իշխանության նկատմամբ վստահության շնորհիվ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
46bac88843b1d2d49b6b37b7d118b8e6

Հայ Ազգային Կոնգրեսը Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։  Ծնունդ առնելով բարդագույն պատմա-քաղաքական ժամանակաշրջանում, Հայոց բանակը քաղաքական և զինվորական ողջախոհ ղեկավարության, մասնագիտական պատրաստվածության և բարոյահոգեբանական ամրության շնորհիվ իր կազմավորումից կարճ ժամանակ անց արձանագրեց մեր պատմության մեջ ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը` Արցախի ազատագրումը: Դա հնարավոր եղավ նաեւ իշխանության նկատմամբ վստահության, օբյեկտիվ դժվարությունների հաղթահարելու համաժողովրդական կամքի եւ բանակի նկատմամբ համընդհանուր գորովանքի պայմաններում: Իր կազմավորման օրվանից Հայաստանի բանակը համարվում է երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այսօր էլ, երբ տարածաշրջանային և միջազգային քաղաքական գործընթացները թևակոխել են լարվածության փուլ, ՀՀ Զինված ուժերը պատվով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունը` պաշտպանելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու նրա քաղաքացիներին: