Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեներալն առաջարկում է ուսման արտոնություն տալ բանակում ծառայածներին (տեսանյութ)

Քաղաքականություն
diana-nkar-astvacatur

«Այսօրվա բանակը ստեղծվել է մեր մայրերի ու քույրերի անափ համբերության և ունեցած ազատագրական պայքարի արդյունքում:Եթե այն ժամանակ մենք սկսել ենք ամենաստորին շարքից, ապա հիմա մեր բանակն իր սպառազինությամբ և իր ռազմաստրատեգիական գործողություններով համալրում է միջին բանակների շարքը, այսինքն՝ ոչ թե տարածաշրջանային կամ ասիական բանակ է, այլ եվրոպական ստանդարտներին համապատասխանող: Մենք այսօր հասել ենք այն  ստանդարտին, որտեղ Ռիխտերի սանդղակը 12 բալ է, այսինքն՝ ուժեղ,մարտունակ և մշտապես մարտական պատրաստվածություն իրականացնող»,-համոզված  է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Ըստ պարոն Պետրոսյանի ՝ աշխարհի որևէ այլ բանակում չես կարող գտնել Հայոց բանակի ոգեղենությունն ու միատարրությունը: Այսուհանդերձ, գեներալ-մայորի կարծիքով՝ բանակն այսօր ունի մի շարք խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ և համբերություն է պահանջում: «Այսօր շատերին թվում է, թե ով պաշտպանության նախարար է, ապա նա էլ խնդիր է դնում, սակայն  այդպիսի բան չկա: Դա կոլեկտիվ աշխատանք է, կոլեգիալության խնդիր կա, իսկ ռազմաստրատեգիական զարգացման էտապները պետք է փուլ առ փուլ անցնել: Այսօր մեր առջև սպառազինության մրցավազքի խնդիր չկա դրված: Պրոֆեսիոնալիզմի բարձրացման խնդիրն է կարևոր»,-ասում է նա ու  այս համատեքստում հավելում, որ բանակի առջև ծառացած խնդիրների շարքում պետք է առանձնացնել նաև կրթության և էլիտար սպայական անձնակազմի մակարդակը բարձրացնելու  հարցը: Աստվածատուր Պետրոսյանը կարևորում է նաև գլխավոր շտաբի ակադեմիայի բացման հնարավորությունը, ինչն էլ ըստ նրա՝ առաջիկայում ևս կիրականացվի: «Բանակի խնդիրներից է նաև այն  ժամանակակից տեխնիկայով հարստացնելը: Ինչքան հնարավոր է ճիշտ ժամանակին և  արագ արձագանքման, մոբիլ խմբերի միջոցով ապահովել բանակի և մեր ժողովրդի ամրությունը, քանի որ  առաջնահերթ խնդիրներից  է նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդումը»: Պարոն Պետրոսյանը շեշտեց նաև, որ բանակից վերադառնալուց հետո կարևոր է, որպեսզի  բանակայինն ապահովվի աշխատանքով, իսկ ուսումը կիսատ թողած զորակոչիկներին էլ բանակից վերադառնալուց հետո տրվեն արտոնություններ, օրինակ՝ զեղչվի ուսման վճարը: