Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանը «JOSE» համալիրը «նվիրեց» լրագրողին

Քաղաքականություն
kjoyan

Եռաբլուրում այսօր Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանից լրագրողները փորձեցին հետաքրքրվել օֆշորի գործի հետ կապված դատավարության մասին: Հանցակիցների անունների մեջ տուժող կողմը շրջանառում է նաեւ նրա անունը: Արքեպիսկոպոսը հրաժարվեց հարցերին պատասխանելուց: Այն հարցին, թե ե՞րբ է հնարավոր նրան հարցեր ուղղել, նա արձագանքեց. «Երբեք»: Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանը սրտնեղում էր, երբ նրան դիմում էին «պարոն»-ով. «Էլի պարոն Կճոյան....»: Իսկ նրա կողքից քայլող քահանան  արձագանքեց՝ «Ձեր տունը շինվի»։ Իսկ թե ինչու է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը թանկարժեք մեքենաներով ման գալիս, սրբազան հայրը չպատասխանեց՝ կրկնելով մինչ այդ իր ասածները. «Շնորհավորում եմ բանակի տոնը, ուրիշ ասելիք չունեմ»: Երբ է նա, ի վերջո, դատարանի առաջ կանգնելու ու ցուցմունք տալու, քանի որ իր անունը շատ է հոլովվում օֆշորի գործով, այս հարցին նա բարկացած պատասխանեց. «Է, դուք էլ եք հոլովում: Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերվում: Ես ձեզնից արդեն ձանձրացա՝ խելոք հարցեր չեք տալիս: Երբ որ դատարանը մեղադրյալ ներգրավի ինձ, այն ժամանակ էլ կխոսենք, ես կապ չունեմ, որ ներգրավի»: Ինչ վերաբերում է իր ունեցած բիզնեսներին, մասնավորապես «JOSE» ռեստորանային համալիրին, ապա Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց. «Քոնն է»: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը լրագրողների հարցերից խուսափում էր՝ շտապելով իր շքեղ ավտոմեքենան՝ վերջում բոլորիս կոչ անելով. «Բարի եղեք»: