Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը ազատ է արձակվել

Քաղաքականություն
ahabekich11-176x265

Երեկ ուշ երեկոյան ստորագրությամբ ազատ է արձակվել«Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ով նախորդ տարվա նոյեմբերի 25-ից Երեւանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի անդամների հետ առնչություն ունենալու համար կալանավորվել էր: 71-ամյա հայր Անտոնի համար քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունն է ընտրվել որպես խափանման միջոց: Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, ով ձերբակալման պահին ներկայացրել է Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի շահերը, նշեց, որ նա չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ միայն ասել է, որ զենքը հայրենասիրական նպատակով է օգտագործվել եւ այն պետք է ուղարկվեր Սիրիա: Օրեր առաջ փոխվել էր նաեւ այս գործով կալանավորված` «Ռադիո Մարիամ» լրագրողներից Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցը: Նա այն լրագրողն է, ով հարցազրույցներ է արել խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանի հետ: