Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Լավրով. «ԼՂ կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի». Ազատություն (տեսանյութ)

Քաղաքականություն
31326A3E-B0DC-493C-8DF3-E1D4BBFFDA24_w640_r1_s

Բանակցություններն ընթանում են «Որևէ բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքի հիման վրա, ասում է Սերգեյ Լավրովը: Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի», - այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը` անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ բանակցությունները ընթանում են ռուսական կողմի ներկայացրած կարգավորման նոր սկզբունքների շուրջ: «Լավրովի կամ որևէ այլ անձի անունը կրող փաստաթուղթ գոյություն չունի: Գոյություն ունեն [ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող] մի շարք փաստաթղթեր, դրանք կարծեմ չորսն են, հինգը թե վեցը` այժմ ես չեմ կարող հստակ մտաբերել: Այդ փաստաթղթերը համանախագահները նախապատրաստել էին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբեր փուլերում, երբ խոսք կար այն մասին, որ որպես առաջին քայլ հարկավոր է մշակել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաթեթը, ապա նաև այդ սկզբունքների հիման վրա մշակել խաղաղ համաձայնագիրը, որն էլ արդեն իրավաբանորեն պարտավորեցնող, այլ ոչ թե զուտ քաղաքական բնույթ կունենար», - ասաց Սերգեյ Լավրովը՝ շարունակելով․ - «Հենց այդ փաստաթուղթն է, որ 2007-ից 2010-11 թվականները ընկած ժամանակահատվածում որոշակի ձևափոխումների ենթարկվեց: Այդ փաստաթղթի տարբեր վարկածները փոխանցվել են ԵԱՀԿ-ի նախագահին և այժմ էլ գտնվում են այդ կազմակերպության չհրկիզվող պահարաններում: Դրանք են միակ թղթերը, որոնք կարելի է փաստաթուղթ անվանել»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում