Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասեցվեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությանը խոչընդոտող մի մեծ քայլ. Ա. Զաքարյան

Քաղաքականություն
e69ddac71997681ffe17e7cf105fa17b

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադարձել է ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստին ու գնահատականներ տվել։ Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են: ԵԽԽՎ-ն մերժեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը: Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ: ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի: Շնորհակալ եմ ԵԽԽՎ օտարերկրյա այն պատգամավորներին, ովքեր քվեարկեցին դեմ, կամ առնվազն չմասնակցեցին ադրբեջանական ավանտյուրային, կամ ձեռնպահ մնացին դրանից: Մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն: Շնորհակալություն մեր պետական ու հասարակական ինստիտուտներին, իմ գործընկեր պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սփյուռքյան կազմակերպություններին, անհատ մարդկանց` միասնական ու արդյունավետ աշխատանքի համար: P.S. Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին. Վստահ եմ, ադրբեջանցուն ջուրը չի, որ հետաքրքրում է: Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն: Կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ –ի հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի: